Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերակառուցվում է Տավուշի մարզի Գանձաքար համայնքի՝ 1960թ․ կառուցված դպրոցը, որը երբեք չի նորոգվել

07.09.2021

Վերակառուցվում է Տավուշի մարզի Գանձաքար համայնքի՝ 1960թ․ կառուցված դպրոցը, որը երբեք չի նորոգվել։

Դպրոցի հիմնովին վերակառուցման նպատակով ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից ներդրվել է 1 միլիարդ 882 միլիոն դրամ։ Այն ընդգրկված է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրում։

Նոր կառուցվող կրթօջախն իր հարկի տակ կընդունի 480 աշակերտի, որոնց համար կստեղծվեն ժամանակակից կրթություն ստանալու համար անհրաժեշտ բոլոր պայմանները. դպրոցը հարմարեցված կլինի ներառական կրթության համար, կունենա հարմարավետ դասասենյակներ, սպորտդահլիճ, հանդիսությունների դահլիճ, լաբորատորիաներ, վերելակ և այլն։

Դպրոցի շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է օգոստոսին։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10