Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փառատոնի հրավեր
01.09.2021

Տավուշի մարզի ֆերմերներն ու ֆերմերային խմբերը հրավիրվում են մասնակցելու սեպտեմբերի 18-19-ին «Կանաչ արահետ» ՀԿ-ի կողմից կազմակերվող Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնին, որի նպատակը Հայաստանում գյուղատնտեսության և գյուղական համայնքների կայուն զարգացմանը նպաստելն է։ Փառատոնն իրականացվելու է բացօթյա՝ Կանաչ ուսուցման կենտրոնում, որը գտնվում է Կոտայքի մարզի Ձորաղբյուր բնակավայրում, Բանակի 18 հասցեում, ավելի քան մեկ հեկտար տարածքի վրա, որտեղ կպահպանվեն անվտանգության բոլոր կանոնները։ Փառատոնին ներկա կլինեն նաև միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական հաստատություննրի ղեկավարներ։ Մանրամասների համար կարող եք զանգել 091-43-82-25 հեռախոսահամարով։