Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

01.09.2021

 Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ, կրթության ոլորտի նվիրյալներ

 Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ: Գիտելիքն է այն հզոր ուժն ու զենքը, որով հնարավոր կլինի դիմակայել ժամանակի թելադրած բոլոր մարտահրավերներին:
  Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել մեր առաջին դասարանցիներին, մաղթում, որ դպրոցական տարիները նրանց համար դառնան գիտելիքների ձեռքբերման, ինքնաճանաչման, ինքնադրսևորման ու ինքնահաստատման տարիներ:
 Սիրելի ուսուցիչներ, այսօրվա ձեր նվիրված ու ջանադիր աշխատանքից է կախված, թե ինչպիսի սերունդ կունենանք վաղը: Ուստի նոր ուսումնական տարում նոր լիցքեր ու նոր եռանդ եմ մաղթում ձեզ ձեր շնորհակալ աշխատանքում։
 Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիս Գիտելիքի օրվա կապակցությամբ՝ հաջողություններ ու արգասաբեր ուսումնական տարի եմ մաղթում կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին:
  Բարի երթ ձեզ նոր ուսումնական տարում։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10