Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գիտելիքի օրվա կապակցությամբ, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այցելել է դպրոցներ
01.09.2021
Այսօր` Գիտելիքի օրվա կապակցությամբ, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այցելել է Իջևանի թիվ 1, թիվ 5, Խաշթառակ և Ակնաղբյուր համայնքների դպրոցներ:
Մարզպետը մանկավարժներին և աշակերտներին շնորհավորել է գիտելիքի օրվա կապակցությամբ:
Այնուհետև շրջայց է կատարել դպրոցներում, եղել մի քանի դասարաններում, զրուցել ուսուցիչների և աշակերտների հետ: