Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այցելել է Իջևանի բժշկական կենտրոն
01.09.2021
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այցելել է Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ մասնակցել է վերանորոգված մանկական բաժանմունքի բացմանը:
Իջևանի բժշկական կենտրոնում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Ընթացքի մեջ են նաև նոր դիահերձարանի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն նոյեմբեր ամսին:
Մարզպետը ծանոթացել է արդեն կատարված և այս պահին կատարվող աշխատանքներին, տեղեկացել հետագա անելիքների մասին: