Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պառավաքար գյուղում տեղի է ունեցել զոհված պառավաքարցիների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողություն

30.08.2021

Այսօր՝ օգոստոսի 30-ին, սահմանամերձ Պառավաքար գյուղում տեղի է ունեցել Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում զոհված պառավաքարցիների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությունը:
Խաչքարը կառուցվել է գյուղի բնակիչ Գոռ Եսայանի նախաձեռնությամբ:

Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետարանի պատասխանատուներ, զոհված տղաների ծնողներ, ընկերներ և այլ հյուրեր:
Ներկաները ծաղիկներ են դրել խաչքարին և գլուխ խոնարհել հանուն մերօրյա խաղաղության իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:34:17