Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ոռոգման ջրով կապահովվեն Բերքաբեր համայնքի ավելի քան 120 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ
26.08.2021
Բերքաբեր համայնքում սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները:
Կենսական նշանակության այս ծրագիրը ոռոգման ջրով կապահովի Բերքաբեր համայնքի ավելի քան 120 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ՝ թույլ տալով գյուղացիներին մշակել իրենց հողերը:
Ծրագիրն իրականացվում է Տավուշի մարզպետարանի, ՀՀ կառավարության, Բերքաբերի համայնքապետարանի նախաձեռնությամբ և Հայաստան Համահայկական Հիմնադրամի ու ՀՕՖ-ի ֆինանսավորմամբ։