Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացը
25.08.2021
«ՀՀ համայնքային ծառայության մասին» օրենքի պահանջով ամեն տարի կազմակերպվում են համայնքային ծառայողների դասընթացներ:
Տեղեկացնենք, որ յուրաքանչյուր համայնքային ծառայող օրենքով սահմանված կարգով 3 տարին մեկ պարտադիր վերապատրաստում է անցնում: Այս տարի Տավուշի մարզում համայնքային ծառայողների յոթ խումբ է ձևավորվել վերապատրաստման համար:
Օգոստոսի 16-ից մեկնարկել է համայնքային ծառայողների հերթական վերապատրաստման գործընթացը: