Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի է ունեցել «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի աշխատաժողովը
19.08.2021
Այսօր՝ օգոստոսի 19-ին, տեղի է ունեցել «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի աշխատաժողովը: Աշխատաժողովին մասնակցել են Տավուշի մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները, մարզի համայնքների ու բնակավայրերի ղեկավարներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման հետ կապված բազմաթիվ հարցեր և այլ մանրամասներ:
Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի մարզերում ֆերմերների և գյուղական բիզնեսների եկամուտը՝ տեղական բնական ռեսուրսների տնտեսապես ավելի արդյունավետ և ավելի կայուն օգտագործման շնորհիվ:
Վերջինս իրականացվելու է նաև Տավուշի մարզում` «Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի» և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության» (SDC) կողմից։
Նշենք, որ «Հայաստանում կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի շրջանակում Շվեյցարիայի կառավարությունը Հայաստանին տրամադրել է 4․5 մլն շվեյցարական ֆրանկ (մոտ $4․9) դրամաշնորհ: