Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ Տավուշի մարզի խորհրդի նիստը

17.08.2021

  Այսօր տեղի ունեցավ Տավուշի մարզի խորհրդի նիստը, որը վարեց մարզպետ Հայկ Ղալումյանը։ Օրակարգի առաջին հարցով մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը ներկայացրեց գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը։ Նշվեց, որ ավարտվել են 2000 հա արտհնձի աշխատանքները։ Ցորենի միջին բերքը կազմել է 21, գարունը՝ 19 ցենտներ։ Շուրջ 12 հազար տոննա խաղողի բերք է սպասվում, որից 8700 տոննան մթերման ենթակա է։ Մթերման խնդիր չկա։ Վերամշակող կազմակերպությունները պատրաստ են ամբողջ բերքն ընդունել։ Մինչ օրս արտահանվել է 95 տոննա թուզ և 350 տոննա դեղձ։ Շարունակվում է պետական աջակցության ծրագրով աշնանացանի սուբսիդավորման ծրագիրը։ Հայտնի են մատակարարների տվյալները, որոնք փոխանցվել են համայնքապետարաններին՝ աշնանացան սերմացու ձեռք բերելու համար։ Այրում համայնքի ղեկավարը հայտնեց, որ համայնքի տնկարանում առկա են մի շարք պտղատեսակների տնկիներ։ Մարզպետը Հայկ Ղալումյանը Վաղարշակ Սուքոյանին հանձնարարեց այդ մասին իրազեկել համայնքներին և աջակցել իրացման հարցում։
Օրակարգի հաջորդ հարցով մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը անդրադարձավ մարզում սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Նշվեց, որ 2021 թվականին Տավուշի մարզպետարան է ներկայացվել 33 սուբվենցիոն հայտ։ Բոլոր ծրագրերը միջգերատեսչական հանձնաժողովի կողմից արժանացել են հավանության։ Ներկայացված ծրագրերից 13-ը վերաբերել են ոռոգման համակարգերի հիմնանորոգմանը կամ նորերի կառուցմանը։ Ընդհանուր առմամբ վերջնական ՏԿԵՆ է ներկայացվել 16 ծրագրային հայտ, որոնք բոլորը հաստատվել են։
 Համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին զեկուցեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պարտականությունները կատարող Ասքանազ Բաբլումյանը։ Ըստ առանձին եկամտատեսակների ներկայացվեց սեփական եկամուտների կատարողականը օգոստոսի 1-ի դրությամբ։ Համայնքների ղեկավարներին առաջարկվեց հետևողական լինել և ապահովել իրենց իսկ կողմից սահմանված եռամսյակային համամասնությունների մուտքերը։ Նրանց առաջարկվեց նաև հետևողական լինել սուբվենցիոն ծրագրերի իրականացման ժամկետների և կատարվող աշխատանքների պատշաճ որակի ապահովման հարցում։
 2020-2021 ուստարվա ամփոփմամբ և նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանը։ Տեղեկացվեց, որ համապատասխան աշխատանքներ են իրականացվել Արցախից եկած երեխաներին դպրոցներում ներառելու, դասագրքերով ու գրենական պիտույքներով ապահովելու ուղղությամբ։ ՀՀ վարչապետի որոշմամբ կազմակերպվել է զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 160 երեխաների ամառային հանգիստը ճամբարներում։ Զեկուցողն անդրադարձավ նաև մշակույթի ոլորտում իրականացված աշխատանքներին և նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին։
Մարզխորհրդի նիստն ամփոփեց մարզպետ Հայկ Ղալումյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:34:17