Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
16.08.2021
2021 թվականի օգոստոսի 17-ին, ժամը 15 00-ին տեղի կունենա ՀՀ Տավուշի մարզի խորհրդի նիստը, հետևյալ օրակարգով.
1. Գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը մարզում
Զեկուցող` Վ. Սուքոյան – ՀՀ Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ
2. Սուբվենցիոն ծրագրերի ընթացքը մարզում
Զեկուցող` Գ. Հարությունյան – ՀՀ Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ
3. Համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը
Զեկուցող՝ Ա. Բաբլումյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պարտականությունները կատարող
4. 2020-2021 ուստարվա ամփոփում և նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մասին
Զեկուցող՝ Մ. Հարությունյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ
5. Այլ հարցեր