Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուշադրություն

13.08.2021

 Նորավարտ դիմորդները կամ երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու ցանկություն ունեցող բժիշկ-մասնագետները կարող են դիմել.

 

ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի թիվ 1258-ն որոշմամբ հաստատվել են ՀՀ-ում 2021/2022 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերն` ըստ մասնագիտությունների:

Մանրամասների և պայմանագիր կնքելու համար կարող եք դիմել ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն` 2021 թվականի սեպտեմբերի 3-ը ներառյալ (Հասցեն` Կառավարական տուն N 3, hեռախոս.` 060-80-80-03 (1505) (1503) (1507)):

Հիշեցնենք, որ նպատակային կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում բժիշկ-մասնագետները մասնագիտական գործունեություն կիրականացնեն 3 տարի ժամկետով` նախկին 5 տարվա փոխարեն:

Միաժամանակ, ուսումնառության ընթացքում կլինիկական օրդինատորները ստանում են կրթաթոշակ` նվազագույն աշխատավարձի չափով:

Մասնագիտությունների ցանկը ստորև.

Մասնագիտություն

Պետպատվերի տեղերի առաջարկվող քանակ

Լաբորատոր ախտորոշում

2

Ընդհանուր վիրաբուժություն

4

Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա

4

Մանկաբարձություն և գինեկոլոգիա

1

Քիթ-կոկորդ-ականջաբանություն

1

Մանկական քիթ-կոկորդ-ականջաբանություն

2

Նյարդաբանություն

4

Ընտանեկան բժշկություն

5

Հոգեբուժություն

1

Մանկաբուժություն

4

Նեոնատոլոգիա

1

Ներքին բժշկություն 

3

Ինֆեկցիոն հիվանդություններ   

2

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

2

Ճառագայթային ախտորոշում

1

Սրտաբանություն

3

Ներզատաբանություն

1

Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա

1

Դատաբժշկական փորձաքննություն

1

Ուրոլոգիա

1

Այրվածքաբանություն

1

Թոքաբանություն

2

Կրծքային վիրաբուժություն

2

Անոթային վիրաբուժություն

2

Մանկական վիրաբուժություն

2

Ուռուցքաբանություն

1

Մաշկավեներաբանություն

1

Համաճարակաբանություն

1

Մանկական երիկամաբանություն

1

Մեղրիին հատկացվող տեղեր

1

ԸՆԴԱՄԵՆԸ

58

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10