Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

12.08.2021

2021թ. օգոստոսի 13-ին, ժամը 17:00-ին տեղի է ունենալու Սևքար համայնքի ավագանու թիվ 4 նիստը, հետևյալ օրակարգով.

  1. Սևքար համայնքի 2021թ. բյուջեում հոդվածային փոփոխություն կատարելու մասին:
  2. Համայնքի զբոսայգում Արցախյան երկրորդ պատերազմում զոհված գնդապետ Թաթուլ Ղազարյանի և փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի հիշատակին կիսանդրիների պատրաստման աշխատանքների համար գումար փոխանցելու մասին:
  3. Սևքար համայնքի 2021թ. բյուջեի երկրորդ եռամսյակի կատարողականի վերաբերյալ համայնքի ղեկավարի հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին:
  4. Համայնքային սեփականություն հանդիսացող վարելահողերից վարձակալության իրավունքով տրամադրելու համար մրցույթ հայտարարելու մասին:
  5. Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտներից վարձակալության իրավունքով տրամադրելու համար մրցույթ հայտարարելու մասին:
  6. Սևքար համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական կառուցապատման հողամասերում բնակիչների կողմից ինքնակամ կառուցված շինությունները ուղղակի վաճառքով օտարելու մասին:
  7. Գյուղատնտեսական նշանակության 11-058-0219-0001, 11-058-0219-0002;0003 ծածկագրերով վարելահողերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
  8. Համայնքի 2021թ. բյուջեում փոփոխություն կատարելու մասին:
  9. Սևքար համայնքի սեփականություն հանդիսացող հասարակական կառուցապատման հողամասերը աճուրդ վաճառքով օտարելու մասին: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10