Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ճամբար մեկնեց դպրոցականների երկրորդ հերթափոխը
05.08.2021
ՀՀ վարչապետի որոշմամբ կազմակերպվում է զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը ճամբարներում։
Այսօր` օգոստոսի 5-ին, Տավուշի մարզպետարանի հարակից տարածքից քսանօրյա հանգստի մեկնեց մարզի 7-13 տարեկան դպրոցականների երկրորդ խումբը։ Երկրորդ հերթափոխում Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում կհանգստանա 80 դպրոցական։
Երեխաներին ճանապարհելու էին եկել Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, աշխատանքների կազմակերպիչ, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանը, մարզպետարանի աշխատակիցներ ծնողներ ու հարազատներ: Դպրոցականների անվտանգ տեղափոխումը ճամբար ապահովում էին Իջևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: