Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտմանը
29.07.2021
Բնակվու՞մ ես Հայաստանում, ունե՞ս անձնագիր և/կամ ծննդյան վկայական ձեռք բերելու հետ կապված խնդիրներ, դիմի՛ր «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպություն։
Դիմել կարող են ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձիք առանց տարիքային սահմանափակման։
«Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտմանը»
ծրագրի շրջանակներում մենք կօգնենք քեզ լուծել անձը հաստատող փաստաթղթերի հետ կապված խնդիրները։
Ծառայությունն անվճար է:
Հեռախոսահամար՝ 091 600 280, 091 600 288
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Փախստականների գործակալության և Միգրացիայի միջազգային կազմակերպության գործընկերությամբ: