Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ռեգենի շրջանի պատվիրակությանը

26.07.2021

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Գերմանիայի Դաշնության Բավարիայի երկրամասի Ռեգենի տարածաշրջանի ներկայացուցիչներին` Բավարիայի Ռեգենի շրջանի ժողովրդական բարձրագույն դպրոցի տնօրեն Հերբերտ Ունաշի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության շրջանակները: Կողմերը կարևորել են համագործակցության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ողջունել է Ռեգենի շրջանի ժողովրդական բարձրագույն դպրոցի տնօրեն Հերբերտ Ունաշին, շնորհակալություն հայտնել արդեն բարեհաջող իրականացված ծրագրերի համար, միևնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական:

Հերբերտ Ունաշը նույնպես դրական գնահատական է հնչեցրել կատարված աշխատանքների վերաբերյալ: Ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, Տավուշ-Ռեգեն համագործակցությունը կամրապնդվի նոր ծրագրերով։

Հանդիպման վերջում հյուրերը փոխանակվել են հուշանվերներով: Մարզպետարանում տեղի ունեցած հանդիպումից հետո Ռեգենի տարածաշրջանի ներկայացուցիչները մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ այցելել են Իջևանի գինու, կոնյակի գործարան:
------------------------------------
Հիշեցնենք, որ դեռևս 2011 թվականին, ԴՎՎ ինթերնեյշընլի (DVV International in Armenia) նախաձեռնությամբ և միջնորդությամբ, Տավուշի մարզի և Ռեգենի շրջանի ղեկավարների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Համագործակցության համատեքստում ստեղծվել է նաև «Տավուշի մարզի տուրզիմի զարգացման գործակալություն» ՀԿ-ն:
Սրա գործառույթն է՝ տուրիզմի զարգացման համար միջհամայնքային համագործակցության հնարավորություններ ստեղծել ամբողջ մարզում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10