Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Զինվորը պետք է իր հրամանատարի հետ կիսվի․ ծնող ես, հասկանում ես». փոխգնդապետ Արմեն Օհանյանն այսօր կդառնար 50 տարեկան. մարդ, ով չխնայեց կյանքը հանուն հայրենիքի

23.07.2021

Այսօր տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված փոխգնդապետ Արմեն Օհանյանի 50-ամյակին: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, բարձրաստիճան զինվորականներ, ընտանիքի անդամներ, ընկերներ և այլ հյուրեր:
Մինչ միջոցառման սկսվելը հյուրերը ծաղիկներ են խոնարհել Արմեն Օհանյանի շիրիմին: Միջոցառման մասնակիցները ներկայացրել են փոխգնդապետ Օհանյանի անցած մարտական ուղին:
--------------------------------------------------
Զինվորների հանդեպ ուշադիր փոխգնդապետ Օհանյանը նրանց հարազատ տղաների պես էր վերաբերվում․ միշտ զինվորի և սպայի կողքին էր։ Իր զինվորները, սպաներն ու գործընկերները փոխգնդապետ Օհանյանին հիշում են և կհիշեն որպես մեծ հայրենասեր և մարդկային վեհ արժեքներով օժտված, բացառիկ մարդ ու անփոխարինելի զինվորական։
-----------------------------
Արմեն Միքայելի Օհանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի պետական շքանշանով:
Շնորհակալ ենք, խոնարհվում ենք Ձեր առջև։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:34:17