Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ճանաչողական այցով Տավուշի մարզում էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան պարոն Ջոն Պատրիկ Գալագերը
22.07.2021
Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան պարոն Ջոն Պատրիկ Գալագերին։ Հանդիպմանը ներկա են եղել մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը և Իջևան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը։
Ողջունելով դեսպանին՝ մարզպետի տեղակալը ներկայացրել է Տավուշի մարզն իր զարգացման ուղղություններով ու հնարավորություններով։ Նշվել է, որ անտառածածկ տարածքներն ու պատմամշակութային հարուստ ժառանգությունը լավ հնարավորություն են մարզում տուրիզմը զարգացնելու համար։ Որպես մարզի զարգացման հիմնական ուղղություն նշվել է նաև գյուղատնտեսությունը, մասնավորապես խաղողագործությունը, պտղաբուծությունն ու անասնապահությունը։
Դեսպան Ջոն Պատրիկ Գալագերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ այցը ճանաչողական է և ուրախ է ծանոթանալու այն տեսլականին, որը հնարավորություն կտա Միացյալ Թագավորությանը՝ աջակցելու մարզի զարգացմանը։ Հանդիպման արդյունքում որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ առանձնացվել են հիմնականում գյուղատնտեսության, կրթության և տուրիզմի ոլորտները, անդրադարձ է եղել նաև աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին և սահմանային անվտանգությանը։