Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան կրթամշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանին

20.07.2021

 Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր ընդունել է «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան կրթամշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանին։ Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը և Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը։
 Ողջունելով հյուրին՝ մարզպետը ներկայացրել է մարզն ու նրա զարգացման ուղղությունները, իր պատրաստակամությունը հայտնել՝ աջակցելու հնարավոր ծրագրերի ու գաղափարների համատեղ իրականացմանը։
 Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վահրամ Կարապետյանն անդրադարձել է կազմակերպության գործունեությանը, նշել, որ կենտրոնն իր ծրագրերում հիմնական ուշադրությունը դարձնում է ռուսական մշակույթի ներկայացմանը և ռուսաց լեզվի իմացության խորացմանը Հայաստանում, ինչպես նաև հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդմանը։ Հանդիպմանը քննարկվել են մարզի տարածաշրջանային կենտրոններում 7-14 տարեկան երեխաների համար ռուսաց լեզվի անվճար դասընթացներ կազմակերպելու հնարավորությունները։ Նշվել է նաև, որ, մշակութային ծրագրերի շրջանակներում, կենտրոնի նախաձեռնությամբ մարզի համայնքներում նախատեսվում է կազմակերպել հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին։
 Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս, որոնք վերաբերել են տարբեր ոլորտներում հնարավոր ծրագրերին ու նախագծերին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-06 17:22:47