Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ճամբար մեկնեց դպրոցականների առաջին հերթափոխը

19.07.2021

  ՀՀ վարչապետի որոշմամբ կազմակերպվում է զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը ճամբարներում։ Հուլիսի 17-ին Տավուշի մարզպետարանի հարակից տարածքից քսանօրյա հանգստի մեկնեց մարզի 7-13 տարեկան դպրոցականների առաջին խումբը։ Առաջին հերթափոխում Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում կհանգստանա 80 դպրոցական։
 Երեխաներին ճանապարհելու էին եկել Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը, աշխատանքների կազմակերպիչ, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանը, ծնողներ ու հարազատներ: Դպրոցականների անվտանգ տեղափոխումը ճամբար ապահովում էին Իջևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Ճամբարում երեխաների համար՝ ըստ իրենց նախասիրությունների, մտավոր և ֆիզիկական կարողությունների, կկազմակերպվի նաև լրացուցիչ կրթություն։
 Օգոստոսի 5-ին հանգստանալու կմեկնեն երկրորդ հերթափոխում ընդգրկվածները՝ նույնպես 80 երեխա։ Հավաքագրման աշխատանքներն ընթացքի մեջ են։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-06 17:22:47