Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են հետազոտության իրականացմանն առնչվող հարցեր

15.07.2021

  «Հարմարվողականության ազգային ծրագրի՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում՝ կլիմայի փոփոխության ազդեցությամբ պայմանավորված միգրացիոն գործընթացների սոցիալական և գենդերային հետևանքների վերաբերյալ մարզում հետազոտություն անցկացնելու նպատակով։ Քննարկմանը մասնակցել են մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, մասնագետներ, մարզի ՊՈԱԿ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում ծրագրի պատասխանատու Աստղիկ Միրզախանյանը ներկայացրել է մարզում իրականացվելիք հետազոտության նկարագիրը, որից հետո քննարկվել են հետազոտությանն առնչվող հարցեր, կազմվել է ծրագրի հաջորդ փուլի մասնակիցների և հետազոտության բնակավայրերի ցանկը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10