Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեպտեմբերի 7-13-ը Հայաստանի Հանրապետությունում կմեկնարկի Buissup Global Forum-ը

15.07.2021

2021թ. սեպտեմբերի 7-13-ը Հայաստանի Հանրապետությունում (ք. Դիլիջան) կմեկնարկի Buissup Global Forum-ը: Նախագիծն իրականացվում է «Հայ Գործարարների Ասոցիացա»-ի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների
խմբի աջակցությամբ:

Buissup Global Forum-ի նպատակն է մեկ հարթակում
միավորել տարբեր բիզնես գաղափարներ ունեցող 200 մասնակիցներին՝ ապահովելով նրանց բիզնես կրթությամբ և նպաստելով նրանց նախագծերի իրականացմանը։

Buissup Global Forum-ին մասնակցելու են 18 տարեկանից բարձր
երիտասարդներ, որոնք հետաքրքված են բիզնես ոլորտում նոր հմտություններ ստանալու և արժեքավոր կապեր հաստատելու մեջ: Մասնակցելով Buissup Global Forum-ին, լավագույն նախագծերի հեղինակները հնարավորություն կունենան
ներկայացնել իրենց ծրագրերը «Հայ Գործարարների Ասոցիացիա»-ի կողմից կազմակերպվելիք առաջիկա միջոցառմանը, որին ներկա կլինեն ավելի քան 100 հայ ազդեցիկ գործարարներ։

Ֆորումը նվիրված է բիզնես հմտությունների զարգացմանը, որը կունենա հետևյալ խորագիրը՝ «Գաղափարից դեպի իրագործում»։ Ինտենսիվ դասընթացը ներառում է հետևյալ փուլերը՝ գաղափարի գնահատում և մոդելավորում, մարքեթինգ և վաճառքներ, ֆինանսների կառավարում, նախագծի ներկայացում
ներդրողներին։

Սեմինարները վարելու են տարբեր երկրներից հրավիրված արհեստավարժ մասնագետներ, կայացած և հաջողակ ընկերությունների հիմնադիրներ, հայտնի գործարարներ և այլ ոլորտների առաջատար մասնագետներ, որոնք ներկայացնելու
են իրենց հաջողության պատմությունները:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ և գրանցվել մինչև հուլիսի 25-ը հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/1k53_gJ8tAp1pInOJCmCCzXz_Ue3c9G7tlKGNBs8ezYI/viewform?fbclid=IwAR0cQlNXH-JJ7T3wzTjgGpCmFByvMOxGXZltKXV_i81BY8oJwDi2vFZHIKw&edit_requested=true 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:34:17