Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Տվյալագիտության (Data Science/ Analytics)» և «ՏՏ վաճառքների (IT Sales)» առցանց (online) դասընթացներ

14.07.2021

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում համաֆինանսավորմամբ իրականացնում է «Տվյալագիտության (Data Science/ Analytics)» և «ՏՏ վաճառքների (IT Sales)» առցանց (online) դասընթացներ։
Սովորի՛ր Տվյալագիտության (DataScience/Analytics) կամ ՏՏվաճառքների (ITSales)՝ ստանալով 30%-80% պետական համաֆինանսավորում:

Ո՞վ կարող է մասնակցել.
Դասընթացին կարող են մասնակցել Երևանից` 18 տարեկանը, իսկ ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից` 16 տարեկանը լրացած ՀՀ քաղաքացիները:
Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝
մաթեմատիկայի բազային գիտելիքներ,
● անգլերենի իմացության միջին (B1) կամ ավելի բարձր մակարդակ,
● վերլուծական մտածողություն,
● կրթվելու, զարգանալու, նորը սովորելու ձգտում,
● հաղորդակցման հմտություններ («ՏՏ վաճառքների (IT Sales)» դասընթացի համար):

Դիմորդների ընդունելության գնահատումը կիրականացվի առցանց թեստի միջոցով։ Վերջնական գնահատման համար հավասարաչափ հաշվի են առնվելու և՛ ընդունելության քննության թեստի արդյունքները, և՛ դիմորդների կողմից գրանցման թերթիկում ներկայացված մոտիվացիոն նամակները։ Նախապատվությունը տրվելու է 60%-ից բարձր հավաքած մասնակիցներին։

Ինչպե՞ս դիմել.
Լրացնել գրանցման թերթիկը

Տվյալագիտություն՝ https://forms.gle/RSEng22gz1KJF3w4A

ՏՏ վաճառքներ՝ https://forms.gle/CyPfPS9dYAtjiE6U7

Հանձնել առցանց թեստ, սպասել արդյունքին:

Ինչպե՞ս է կազմակերպվում դասընթացի ֆինանսավորումը.
«Տվյալագիտության (Data Science/ Analytics)» և «ՏՏ վաճառքների (IT Sales)» դասընթացը «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը համաֆինանսավորմամբ իրականացնում է ՀՀ ԲՏԱ նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը (30%-80%), որը կախված կլինի ընդունելության և ավարտական քննությունների արդյունքների միջին գնահատականից:

Արցախյան պատերազմների մասնակիցների համար դասընթացը կլինի լիովին ԱՆՎՃԱՐ:

Դասընթացների վճարման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Տվյալագիտություն՝
http://bsc.am/page_files/documents/BSC_HIT_Data%20Science_Payment-Methods.pdf

ՏՏ վաճառքներ՝
http://bsc.am/page_files/documents/BSC_HIT_IT%20Sales_Payment-Methods.pdf

Ի՞նչ ձևաչափով են անցկացվելու դասընթացները.

«Տվյալագիտության (Data Science/ Analytics)» օնլայն դասընթացներն իրականացվելու են շաբաթական 2-3 անգամ (ընդհանուր 16 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու է միջինում 30-35 ուսանողից։

«ՏՏ վաճառքների (IT Sales)» օնլայն դասընթացներն իրականացվելու են շաբաթական 2-3 անգամ (ընդհանուր 13 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու է միջինում 20- 25 ուսանողից։

Բոլոր մասնակիցները դասընթացների ավարտին անվճար կմասնակցեն մոտ 2 ժամ տևողությամբ softskill-երի զարգացման դասընթացի, որի հիմնական նպատակը մասնակիցներին CV կազմելու և հարցազրույցին ներկայանալու հմտությունների փոխանցումն է:

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի համապատասխան վկայական։

Դասընթացների մանրամասներին և ուսումնական ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ՝

Տվյալագիտություն՝ https://edu.hti.am/trainings/datascience-analytics
ՏՏ վաճառքներ՝ https://edu.hti.am/trainings/it-sales

Գիտելիքների ստուգման համար կարող եք հանձնել փորձնական թեստ՝ Տվյալագիտություն՝ https://forms.gle/rfT96EoSbc8vMzb18
ՏՏ վաճառքներ՝ https://forms.gle/hWw7qQf8AZGF1crj9

Դիմի՛ր հենց այսօր՝
Տվյալագիտություն՝ https://forms.gle/RSEng22gz1KJF3w4A

ՏՏ վաճառքներ՝ https://forms.gle/DcmFcZpke7Z3why66
 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-06 17:22:47