Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կողմ թե՞ դեմ. բանավիճում են Տավուշի մարզի Թեղուտի, Այգեհովիտի, Տավուշի, Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցների թիմերը

14.07.2021

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Խթանել ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքները և քննադատական մտածողության կարողությունները Տավուշի մարզի միջնակարգ դպրոցներում՝ բանավեճի միջոցով» ծրագրի շրջանակում հուլիսի 13-ին իրականացրել է «Քննադատական մտածողություն և բանավեճի հմտություններ» թեմայով առաջին բանավեճը՝ Իջևան քաղաքում։ Բանավեճին մասնակցել են Թեղուտի, Այգեհովիտի, Տավուշի և Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցների 10-րդ դասարանի աշակերտներ:

Մրցակից թիմերը ցուցաբերել են բարձր պատրաստվածություն:
Առաջին խաղաշրջանի բանավեճի թեմաններն էին․
- Ժողովրդավարությունն անհրաժեշտ է պետության զարգացման համար։
- Մահապատիժը պետք է կիրառվի։
- Քովիդ-19 համավարակը հաղթահարելու համար անհրաժեշտ էին խիստ սահմանափակումներ։

Ժյուրիի կազմում էին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, Տավուշի մարզպետարանի ԿԳՄՍ վարչության պետ Մերուժան Հարությունյանը:

Բանավեճերը շարունակվելու են: Եզրափակիչ բանավեճին կմասնակցեն  ամենաբարձր 2 միավորներ հավաքած թիմերը:

  • Ծրագրի հիմնական նպատակն է` նպաստել աշակերտների մոտ ժողովրդավարության, մարդու իրավունքների արժեքների և քննադատական մտածողության վերաբերյալ գիտելիքների և կարողությունների զարգացմանը և տարբեր թեմաների շուրջ բանավեճերի միջոցով իրենց գիտելիքների, մտածողության արտահայտմանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:34:17