Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Օ-դը-Սենի դեպարտամենտի և Տավուշի մարզի միջև կնքված ապակենտրոնացված համագործակցության համաձայնագիրը երկարաձգվել է ևս 4 տարով
12.07.2021
Հուլիսի 5-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հեռավար հանդիպել է Դեպարտամենտային խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է 2008թ. Տավուշի մարզի և Վարչության միջև համագործակցության սկիզբը:
Օ-դը-Սենի դեպարտամենտի և Տավուշի մարզի միջև կնքված ապակենտրոնացված համագործակցության համաձայնագիրը երկարաձգվել է ևս 4 տարով: Այդ մասին հանդիպման ընթացքում հուշագիր են ստորագրել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և Դեպարտամենտային խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդիին:
Համագործակությունը կլինի հետևյալ ուղղություններով.
- ջրամատակարարման բարելավում, ոռոգման ցանցերի ամրապնդում,
- աջակցություն գյուղատնտեսական արտադրությանը, տեղական գյուղատնտեսության արժևորում, վերամշակում և շուկայահանում,
- աջակցություն արտադրող կազմակերպությունների ձևավորմանը,
- ֆերմերների ուսուցում և վերապատրաստում՝ գյուղատնտեսության և անասնապահության տեխնոլոգիաների համապատասխան,
- աջակցություն անասնապահությանը,
- արոտավայրերի բարելավում։
Նշենք նաև, որ համագործակցության արդյունքում 2008 թվականից ի վեր Տավուշի մարզում կառուցվել կամ վերականգնվել են 25 կմ ոռոգման ջրանցքներ, ստեղծվել է 1 տեղեկատու ֆերմա, կառավարվել է 3 միկրոտնտեսություն` գյուղական կոոպերատիվների և 3 միկրոտնտեսությունների կողմից: