Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

08.07.2021

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգմամբ իրականացվում է ՀՀ բնակչությանը հոգեբանական աջակցություն տրամադրելու գործընթաց, որի շահառուն կարող են լինել հետևյալ խմբերի ներկայացուցիչները.
1) անհայտ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, նրանց ընտանիքի անդամները,
2) գերության մեջ գտնված անձինք, նրանց ընտանիքի անդամները,
3) ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները,
4) զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց ընտանիքի անդամները,
5) ռազմական գործողություններին մասնակցած անձինք, այդ թվում՝ զորահավաքային զորակոչով ներգրավվածները և կամավորականները:
  Տեղեկացնում ենք նաև, որ վերոնշյալ խմբերում չներառված անձինք նույնպես կարող են ստանալ ոչ առերես հոգեբանական աջակցություն՝ գործող հոգեբանական թեժ գծի միջոցով, որի հեռախոսահամարն է 060-777-834: Այն գործում է շուրջօրյա, ժամը 08:00-24:00-ը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:34:17