Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացել է "Ընտանեկան բռնությունը և դրա իրավական կարգավորումները" թեմայով դասընթաց
08.07.2021
Սույն թվականի հուլիսի 8-ին Կանանց իրավունքները կենտրոնը հերթական դասընթացը կազմակերպել էր Տավուշի մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցների հետ:
Դասընթացի նպատակն էր իրազեկել կանանց ընտանեկան բռնության, բռնությունից ազատ լինելու իրավունքի մասին:
Դասընթացի ընթացքում խոսվեց ընտանեկան բռնության, դրա տեսակների, դրսևորումների և առանձնահատկությունների մասին: Ներկայացվեցին նաև իրավական կարգավորումները, առկա պաշտպանական մեխանիզմները, մասնավորապես շեշտը դնելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի վրա: