Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացել է Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը
06.07.2021
Այսօր կայացել է Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարել է Տավուշի մարզպետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Հայկ Ղալումյանը։ Օրակարգի առաջին հարցով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի N 1 և N 2 տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ գնդապետ Կամո Հարությունյանը և փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը ներկայացրել են հաշվետվություն 2021 թվականի ամառային զորակոչի ընթացքի վերաբերյալ։ Այնուհետև քննարկվել են զորակոչից տարկետման տրամադրման ներկայացված անձնական գործերը։ Նիստին անդրադարձ է եղել նաև այլ ընթացիկ հարցերի։