Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսուհետ, պահանջարկի դեպքում, Բերդավանի այգիները կապահովվեն 24-ժամյա ոռոգման ջրով. նման իրողություն հետսովետական շրջանում դեռևս չի եղել
06.07.2021
Այսուհետ, պահանջարկի դեպքում, Բերդավանի այգիները կապահովվեն 24-ժամյա ոռոգման ջրով. նման իրողություն հետսովետական շրջանում դեռևս չի եղել։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տավուշ ՋՕԸ-ի տնօրեն Վահագն Ալավերդյանը, Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը աշխատանքային այցով Բերդավանում էին: Հանդիպման ընթացքում քննարվել են ջրի սակավությունը, քառաստիճան պոմպերի հնամաշ լինելը և ներքին կազմակերպվածությունը, որոնք խոչընդոտում են այգիների ոռոգման աշխատանքներին: Այսուհետ, պահանջարկի դեպքում, Բերդավանի այգիները կապահովվեն 24-ժամյա ոռոգման ջրով. նման իրողություն հետսովետական շրջանում դեռևս չի եղել:
Մարզպետ Հայկ Ղալումյանը նշել է, որ նախկինում արդեն իսկ Հովնանյան հիմնադրամին ներկայացված ոռոգման ջրի խնդիրը կառավարության կողմից նախագծման փուլում է և հեռու չէ այն ժամանակը, երբ կունենանք լավ ջրամատակարարում.
- ձախ ճյուղի՝ R2 գծի վերանորոգում, Բերդ 1,2 պոմպակայանների հարակից ջրային ավազանների մաքրում, խորքային պոմպերի տեղադրում։
Հարգելի քաղաքացիներ, հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093 99 09 97 հեռախոսահամարով: