Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորասկան ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ։
05.07.2021
![](http://tavush.mtad.am/files/n_pics/29043_s.jpg)
Սիրելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ բոլորիս մեր պետության Մայր օրենքի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ 1995 թվականին համաժողովրդական հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ամուր հիմք է մեր երկրի պետականության ամրապնդման և զարգացման համար: Այն պատմական նշանակություն ունի և մեր անկախ պետականության կարևոր խորհրդանիշերից է, երկրի կայունության, ներքին համերաշխության ու զարգացման հիմնական երաշխիքներից մեկը։
Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղություն, բարօրություն և վստահություն ու հավատ մեր երկրի ապագայի հանդեպ։