Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Տավուշի մարզպետարանում

30.06.2021

  Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր քաղաքացիների ընդունելություն է կատարել։ Ընդունելությանը մասնակցել է 12 քաղաքացի։ Նրանցից չորսը մարզպետին էին դիմել հողաշինության հետ կապված հարցերով։ Մեկ քաղաքացու խնդրանք աշխատանքի վերականգնման հարցով էր։ Մի այլ քաղաքացի ընդունելության էր եկել՝ մարզպետին ներկայացնելու բիզնես ծրագիր։ Մարզի երկու բնակիչ դիմել էին ֆինանսական աջակցության խնդրանքով։ Մարզի Երեք բնակչի դիմում էլ այլ բնույթի հարցերով էր։ Բարձրացված որոշ հարցեր տեղում լուծվել են, մի մասին տրվել են պարզաբանումներ: Մի շարք հարցերի վերաբերյալ էլ մարզպետը հանձնարարականներ է տվել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10