Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացել է հանձնաժողովի ընդլայնված նիստը

23.06.2021

 Այսօր Տավուշի մարզպետարանում կայացել է «Կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման, պատվաստումային գործընթացի և դրա հանրային իրազեկման աշխատանքների լիարժեք կազմակերպման և իրականացման» հանձնաժողովի ընդլայնված նիստը։ Նիստը վարել է Տավուշի մարզպետ, հանձնաժողովի նախագահ Հայկ Ղալումյանը։ Մարզպետն անդրադարձել է առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում իրականացվող պատվաստումային գործընթացին խոչընդոտող հանգամանքներին, կազմակերպչական խնդիրներին և իրազեկման աշխատանքների ընթացքին։ Նշվել է, որ, չնայած ներկայումս համաճարակային վիճակի որոշակի կայունացմանը, դեպքերի քանակի նվազմանը, անհրաժեշտ է շարունակել հետևողական աշխատանք տանել պատվաստումային գործընթացը ավելի ինտենսիվ իրականացնելու և ռիսկի խմբերում գտնվող բնակչության պատվաստումների թվաքանակը բավարար ցուցանիշների հասցնելու համար։
 Պատվաստումների իրականացման աշխատանքների լիարժեք իրազեկման, կատարման և հաշվետվողականության մասին ելույթով հանդես են եկել Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը, ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ ազգային կենտրոնի «Տավուշ» մասնաճյուղի տնօրեն Արմեն Նազինյանը, «Իջևանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ի տնօրեն Գրիգոր Նազինյանը, ՀՎԿԱԿ «Տավուշ»  մասնաճյուղի իմունականխարգելման պատասխանատու Գայանե Մարտիրոսյանը, բուժհիմնարկների տնօրեններ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05