Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հունիսի 26-ին տեղի կունենա Հայաստանի բույսերի և ծաղիկների 7-րդ փառատոնը
08.06.2021
Հունիսի 26-ին տեղի կունենա Հայաստանի բույսերի և ծաղիկների 7-րդ փառատոնը: Փառատոնի նպատակն է ժողովրդականացնել հայկական բուսականությունը և դրա կիրառությունը կյանքի տարբեր ոլորտներում՝ կենցաղ, բժշկություն, մշակույթ, արվեստ, ճարտարապետություն և այլն:
Փառատոնի ծրագրի մաս են կազմում ուսումնական զարգացնող միջոցառումները, փայտից խաղալիքների և բույսերից մեծ գորգի պատրաստումը, համեմունքներ պատրաստելու վարպետության դաս, ուսումնական կարճ արշավներ երեխաների համար և այլն:
Մասնակիցները պատրաստելու են նաև արդեն ավանդական դարձած խաղաղության ամենամեծ բրդուճը՝ լավաշից, հայկական բույսերից և պանրի տարբեր տեսակներից:
Փառատոնը նպատակ ունի նաև Տավուշի մարզի գյուղական և սահմանամերձ համայնքներում կրթել մարդկանց և հզորացնել նրանց բնապահպանական գիտելիքները, ստեղծել հաղորդակցության և համագործակցության բարենպաստ պայմաններ՝ խթանելով տարածաշրջանի զարգացումը:
Փառատոնի հիմնական գաղափարախոսությունը․ «Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ ճանաչում ենք»: