Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ

04.06.2021

   Սիրելի շրջանավարտներ

  Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ։ Այսօր դուք հրաժեշտ եք տալիս ձեր կյանքի ամենագեղեցիկ ու ամենահետաքրքիր փուլերից մեկին՝ դպրոցական կյանքին և մուտք գործում կյանքի մի նոր շրջափուլ, որտեղ կունենաք ոչ միայն հաջողություններ ու ձեռքբերումներ, այլ հնարավոր է նաև դժվարություններ ու խոչընդոտներ։ Ցանկությունս է, որ երբեք չվախենաք դժվարություններց, այլ վստահորեն ու հաստատուն քայլերով գնաք ձեր երազանքների հետևից, գտնեք ձեր իսկական տեղն այս կյանքում ու պիտանի մարդ դառնաք ինչպես ձեր ընտանիքի, այնպես էլ շրջապատի ու մեր երկրի համար։ 

  Օրվա առթիվ իմ խորին շնորհակալությունն ու շնորհավորանքներն եմ հղում մեր սիրելի ուսուցիչներին, ովքեր անտրտունջ, սիրով ու նվիրումով կրթել ու դաստիարակել են ձեզ։

 Սիրելի շրջանավարտներ, մեկ անգամ ևս շնորհավորելով այս հիշարժան օրվա առթիվ, մաղթում եմ բոլորիդ խաղաղ երկինք, երջանկություն և հաջողություններ ձեր երազանքների իրականացման ճանապարհին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:34:17