Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ
01.06.2021
![](http://tavush.mtad.am/files/n_pics/28794_s.jpg)
Հարգելի հայրենակիցներ, սիրելի երեխաներ, շնորհավորում եմ բոլորիս Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։ Օրը սահմանվել է 1925-ին` Ժնևում, երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ժամանակ:
1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարել է երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը: Հայաստանը Երեխաների մասին կոնվենցիան վավերացրել է 1992-ին, որից հետո` 1996-ին, ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
Երեխաները մեր ապագան են, մեր վաղվա օրը՝ մեր ապագա զինվորն ու բժիշկը, իրավաբանն ու լրագրողը, գյուղատնտեսն ու քաղաքական գործիչը, մի խոսքով՝ մեր հասարակության կերտողները։ Ուստի այսօր շատ կարևոր է անհոգ ու խաղաղ մանկության ապահովումը մեր երեխաների համար։
Սիրելի հայրենակիցներ, վստահեցնում եմ, որ երեխաներին վերաբերող հարցերը լինելու են իմ մշտական ուշադրության ու հոգածության կենտրոնում։
Մեկ անգամ ևս շնորհավորելով այս գեղեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ մեր երեխաներին խաղաղություն, ընտանեկան ջերմություն և ուրախ ու երջանիկ մանկություն։