Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անց է կացվել վոլեյբոլի բաց առաջնություն
31.05.2021
Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ մայիսի 27-ին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անց է կացվել վոլեյբոլի բաց առաջնություն։ Մասնակցել են Իջևանի ավագ դպրոցի, թիվ 1 հիմնական դպրոցի, Աչաջրի, Գանձաքարի, Սարիգյուղի, Բերդավանի և Պտղավանի դպրոցների թիմերը։ Համառ մրցապայքարում 1-ին տեղը գրավել է Սարիգյուղի թիմը, 2-րդ տեղում Գանձաքարի վոլեյբոլիստներն էին, 3-րդ տեղում՝ Իջևանի ավագ դպրոցի թիմը։ Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են գավաթներով և համապատասխան կարգի մեդալներով։