Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղերձը Հանրապետության օրվա առթիվ։
28.05.2021
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ: 1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը:
Թեև կարճ կյանք ունեցավ առաջին Հանրապետությունը, սակայն հսկայական էր նրա դերը հայոց պետականությունը վերագտնելու գործում: Այն հայ ժողովրդին ինքնուրույն պետականություն ունենալու հույս ու հավատ ներշնչեց:
Հեշտ չի եղել անկախության ճանապարհը: Այդ ճանապարհին ունեցել ենք դժվարություններ, կորուստներ և զոհեր: Սակայն միասնական կամքով ու համախմբվածությամբ կարողացել ենք հաղթահարել մեր առջև ծառացած խնդիրներն ու վստահորեն քայլել առաջ:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի՝ Առաջին հանրապետության օրվա առթիվ: Մաղթում եմ քաջառողջություն, ամուր հավատ, դժվարությունները դիմագրավելու կամք ու տոկունություն: Լինենք միասնական, և պատմական հաղթանակները զորավիգ կլինեն ազգային հզոր ու բարգավաճ պետություն կերտելու մեր ջանքերին: