Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

26.05.2021

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Միջոցառմանը մասնակցել են Տավուշի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները, Տավուշի մարզի ԱԻ հանձնաժողովը, Տավուշի մարզի տարահանման հանձնաժողովը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ-ն, Իջևան, Գանձաքար և Գետահովիտ համայնքների ղեկավարները:

Ուսումնավարժության շրջանակում մշակվել է սցենար, որի համաձայն Տավուշի մարզի Իջևան համայնքում տեղի է ունեցել երկրաշարժ 6-7 բալ ուժգնությամբ` ըստ MSK-64 սանդղակի: Նախնական տվյալներով Իջևան համայնքում կան շենք-շինությունների ավերածություններ, առաջացել են կոմունալ-էներգետիկ ցանցերի վթարներ:

Ումնավարժության հիմնական նպատակն էր ստուգել «Ուժեղ երկրաշարժի դեպքում Տավուշի մարզի գործողությունների պլանի» իրատեսությունը և կատարելագործել ղեկավար մարմինների տեսական ունակությունները ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 17:16:39