Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է
25.05.2021
Հարգելի հայրենակիցներ,
հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է:
Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:
Հարգելի տավուշցիներ, շրջանցեք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը: