Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում են COVID-19-ի դեմ անվճար պատվաստումները

18.05.2021

Տավուշի մարզի առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում /պոլիկլինիկաներ, առողջության կենտրոններ, ամբուլատորիաներ/ շարունակվում են COVID-19-ի դեմ անվճար պատվաստումները։ Պատվաստումները կանխարգելում են հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը, կրճատում են հոսպիտալացումները։ Անկախ նրանից հիվանդացել եք COVID-19-ով, թե ոչ, միևնույն է, անհրաժեշտ է պատվաստվել։

Ներկա փուլում կիրառվող 3 պատվաստանյութերից որևէ մեկը չի պարունակում կենդանի վիրուս և չի կարող առաջացնել կորոնավիրուսային հիվանդություն։

Դիմե՛ք ձեզ սպասարկող կամ այլ բուժհաստատություն, պատվաստվե՛ք և կանխարգելեք COVID-19-ի բարդությունները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10