Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
17.05.2021
2021թ․ մայիսի 21-ին, ժամը 16։00-ին, կկայանա Գանձաքար համայնքի ավագանու թիվ 57 հերթական նիստը հետևյալ օրակարգով․
1․ Համայնքի բյուջեի կատարման վերաբերյալ եռամսյակային հաղորդում։
2․ Տավուշի մարզի Գանձաքար համայնքի սահմաններում գտնվող 9․08 քմ մակերեսով հողամասի իրավական կարգավիճակի մասին։
3․ Արցախյան երրորդ պատերազմում Գանձաքար համայնքից զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման և Հայրենական մեծ պատերազմի հուշարձանի բարեկարգման 4197․06 հազ․ դրամի ներդրում։
4․ Գանձաքար համայնքում ջրաչափման համակարգի կառուցում, սուբվենցիոն ծրագրին հավանություն տալու և ներդրում կատարելու մասին։
5․ Գանձաքար համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի՝ հասարակական կառուցապատման հողերից աճուրդով օտարելու համաձայնություն տալու և 1 քմ-ի համար մեկնարկային գին սահմանելու մասին։