Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղերձը Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ

10.05.2021

Սիրելի հայրենակիցներ,

Հայրենական մեծ պատերազմի ու Արցախյան ազատամարտի հարգելի վետերաններ, զինվորներ ու սպաներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ:

1945 թվականի մայիսի 9-ին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում իր անգնահատելի բաժինն է ունեցել նաև հայ ժողովուրդը՝ թե ռազմաճակատում և թե թիկունքում ցուցաբերելով խիզախության ու տոկունության աննախադեպ կամք ու հայրենասիրություն։

Տոնը ևս մի առիթ է՝ հիշելու հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսներին։ Մայիսի 9-ը նաև հարգանքի տուրքի օր է. փառք ու խոնարհում Մեծ հայրենականում, Արցախյան գոյամարտում, Ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրյա պատերազմներում զոհված մեր քաջորդիների հիշատակին:

Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ՝ երջանկություն ու բարեկեցություն եմ մաղթում բոլորիդ ընտանիքներին, իսկ մեր սահմաններին՝ հարատև խաղաղություն։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10