Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել է ՊՀԾ-ի կողմից մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը
07.05.2021
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի /ՊՀԾ/ ղեկավարի տեղակալ Նաննա Ակաուին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Քննարկվել է ՊՀԾ-ի կողմից իրականացվող զարգացման ծրագրերի ընթացքը։ Մարզում ծրագրեր են իրականացվում դպրոցամերձ տարածքներում պտղատու ինտենսիվ այգիների հիմնման ուղղությամբ, որը երեխաներին կապահովի ոչ միայն թարմ ու բազմազան սննդով, այլև կբերի լրացուցիչ եկամուտներ դպրոցի այլ կարիքները հոգալու համար։ Անդրադարձ է եղել նաև Տավուշի մարզում ցորենի արժեշղթայի զարգացման, ինչպես նաև հատիկաընդեղենի մշակության արժեշղթայի զարգացման ծրագրերին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՊՀԾ-ի հետ համագործակցության այլ հնարավորություններ։