Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ
07.05.2021
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ:
Մարզպետարանում հրավիրված հանդիպմանը մասնակցել են Անահիտ Ավանեսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, բժշկական կենտրոնների տնօրեններ և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումներին վերաբերող մանրամասներ:
Նախարարի պաշտոնակատարը հետաքրքրվել է մարզում պատվաստումային գործընթացի ակտիվությամբ:
Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանն այցելել է նաև «Տավուշ» բժշկական կենտրոնում («Իռվինգ» ՍՊԸ), ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, զրուցել բուժաշխատողների հետ: