Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Երկրապահ կամավորականների միության և վարչության անդամները՝ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ այցելել են Տավուշի մարզ
06.05.2021
Երկրապահ կամավորականների միության և վարչության անդամները՝ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ այցելել են Տավուշի մարզ:
Հանդիպմանը մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, ԵԿՄ վարչության անդամներ, մարզային բաժանմունքների նախագահներ, ազատամարտիկներ, պատանի, երիտասարդ երկրապահներ և այլ հյուրեր:
«Այսուհետ դուք ձեր ավանդն եք ունենալու մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Այն սերնդի, որն ապագայում նոր հաղթանակներ պիտի կերտի ու կառուցի լուսավոր ապագա»,- ողջունելով հյուրերին ասաց մարզպետ Հայկ Ղալումյանը:
Հանդիպման ընթացքում Սասուն Միքայելյանն անդրադարձավ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ԵԿՄ նոր վկայականների տրամադրմանը, նոր անդամակցություններին վերաբերող, կառույցի երիտասարդացմանն ու գործունեությանն առնչվող հարցերի:
«Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման գործում այսօր, առավել քան երբևէ, կարևոր է համազգային համախմբվածությունը»,-իր խոսքում նշեց Սասուն Միքայելյանը:
Հայրենիքի պաշտպանության, անվտանգության ապահովման գործում ունեցած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած քաջության համար ԵԿՄ վարչության նախագահի առաջարկությամբ ՊՆ Գերատեսչական մեդալներով, ինչպես նաև ԵԿՄ պատվոգրով պարգևատրվեցին տավուշցի երկրապահները: ԵԿՄ պատվոգրով պարգևատրվեցին նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը և ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վահան Փիրումյանը: