Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Տավուշի մարզում Արցախյան պատերազմից տուժածների սոցիալական պայմանների բարելավում կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի մեկնարկը տրված է
05.05.2021
Մայիսի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկել է «Տավուշի մարզում Արցախյան պատերազմից տուժածների սոցիալական պայմանների բարելավում կարողությունների զարգացման միջոցով» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է աջակցել Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Բերդի և Իջևանի տարածաշրջաններում բնակվող 100 անհատների, որոնք արցախյան իրադարձությունների արդյունքում հայտնվել են սոցիալական ծանր վիճակում:
Նախաձեռնության թիրախ խմբի անդամները հնարավորություն ունեն ստանալ՝
- Ծրագրավորման գիտելիքներ և հմտություններ
- Հոգեբանական աջակցություն՝ խորհրդատվության կազմակերպում
- Ֆինանսական կառավարման/հաշվապահական հաշվառման խորհրդատվության մատուցում
Ծրագիրն իրականացվում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի կողմից՝ «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ, գործընկերներն են՝ Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը և Հայ օգնության ֆոնդը:










