Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ոգեշնչում» խորագիրը կրող հուշ-ցերեկույթ` նվիրված Մեծ Եղեռնի տարելիցին և վերջին 106 տարում տեղի ունեցած իրադարձություններին

28.04.2021

Ապրիլի 27-ին Իջևանի ավագ դպրոցում կայացել է «Ոգեշնչում» խորագիրը կրող հուշ-ցերեկույթ՝ նվիրված Մեծ Եղեռնի տարելիցին, 1990-ական թթ., Ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրյա պատերազմներին:

Միջոցառմանը ներկա են եղել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Իջևանի զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, փոխգնդապետ Նվեր Մանգասարյանը և այլ պաշտոնատար անձինք:

Հուշ-ցերեկույթին անդրադարձել են նաև դպրոցի շրջանավարտներ Արայիկ Էդիլյանին և Արեն Միրզոյանին, որոնք զոհվել են Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։

Միջոցառման ավարտին ավագ դպրոցի զինվորական ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Աշոտ Խաչատրյանին Իջևանի զորամասի հրամանատարի կողմից տրվել է պատվոգիր: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:34:17