Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համապետական ծառատունկ Տավուշում

26.04.2021

 Տավուշի մարզում 42.000 ծառ է տնկվել

«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզպետարանի աշխատակիցներ, Տավուշի մարզի անտառտնտեսությունների տնօրեններ և աշխատակիցներ, տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարներ և աշխատակիցներ «Իջևանի անտառտնտեսության» 12 հա տարածքում տնկել են 36,000 տնկի:

Ծառատունկին իրենց մասնակցությունն են ունեցել մարզի բոլոր համայնքները: Հիշեցնենք, որ համապետական ծառատունկին Տավուշի մարզի համայնքներին ու նրանց ենթակայության կառույցներին հատկացվել է առանձին 6000 տնկի:

Յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր բակում, իր այգում ծառ տնկել՝ մի մասնիկը դառնալով համապետական այս կարևոր միջոցառման։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10