Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել է իրականացվող ծրագրերի ընթացքը
23.04.2021
Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը մարզպետարանում հանդիպում է ունեցել Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանային գրասենյակի փոխտնօրեն Քեյթ Նյուտոնի, ծրագրի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշևիչի և կազմակերպության այլ ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Տավուշում իրականացվող ծրագրերի ընթացքը, զարգացման հեռանկարները, դրանց ազդեցությունը մարզի տնտեսության վրա։ Անդրադարձ է եղել նաև համագործակցության առաջիկա ուղղություններին։