Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց ևքաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտմանը» ծրագիր
23.04.2021
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության և Միգրացիայի միջազգային կազմակերպության ֆինանսական աջակցությամբ շարունակում է իրականացնել «Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտմանը» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է Հայաստանի մարզերում և Երևան քաղաքում բացահայտել ու գրանցել անձը հաստատող փաստաթուղթ չունեցող ու քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց, հավաքագրել արդիական ու հիմնավոր տեղեկատվություն փաստաթուղթ ձեռք բերելու խոչընդոտների ու մարտահրավերների վերաբերյալ, գնահատել ու վերլուծել դրանք, ինչպես նաև իրենց խնդիրների համար փնտրել արդյունավետ լուծումներ։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.
- «Առաքելություն Հայաստանե ԲՀԿ – 091 600 280 / 091 600 288
- ՀՀՈ Անձնագրային և վիզաների վարչություն - 010 370 264
- ՀՀ ԱՆ Քաղաքացիական կացության կատերի գրանցման գործակալություն -010 594 168